25 Նոյեմբեր, Բշ
Խղճահարությունը մի խեղդվող մարդու տեսավ: Նետվեց ջուրը, բռնեց նրա մազերից ու քաշեց դեպի ափը:
- Այդ ի՞նչ ես անում,- վրդովվեց կեղծավորությունը,- ախր ցավեցնում ես նրան:
Բայց խղճահարությունը ոչինչ չպատասխանեց: Դրա ժամանակն էլ չկար: Նա լողաց մինչև ափն ու առաջին օգնություն ցույց տվեց համարյա խեղդված մարդուն:
- Շնորհակալություն,- շշնջաց նա՝ աչքերը բացելով,- կյանքս փրկեցիր:
Իսկ իմաստությունն ասաց.
- Ամեն ինչ ճիշտ է: Երբ անհրաժեշտ է, իսկական խղճահարությունը պետք է անխիղճ լինի:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի