Անընչության կարևորության մասին

Ոմն հիվանդ ծեր կար, որին ընդունեց միաբանության վանահայրը, քանի որ կարիքները հոգալու համար ոչինչ չուներ: Միաբանության հայրապետը օթևան տվեց նրան և եղբայրներին ասաց. «Փոքր­ինչ նեղությո՛ւն քաշեք հիվանդի խնամատարության համար»: Հիվանդը ոսկով լի մի պուտուկ ուներ, որը, փորելով, թաքցրեց իր մահճակալի տակ: Այնպես ստացվեց, որ առանց խոստովանության՝ մեռավ: Նրա մահվանից և թաղումից հետո հայրապետն ասաց եղբայրներին. «Այդ անկողինը վերցրե՛ք այդտեղից»: Երբ անկողինն իջեցրին, հայտնաբերեցին ոսկին, և հայրապետն ասաց. «Իր կենդանության ժամանակ չխոստովանեց, այլ դրա վրա էր հույսը դրել. մահվան ժամանակ էլ չասաց: Չմոտենա՛ք դրան, այլ տարե՛ք և այն իր հետ թաղեցե՛ք»: Եվ երբ ոսկին ևս թաղեցին նրա գերեզմանում, երկնից հուր իջավ և բոլորի աչքի առաջ այրեց նրա գերեզմանը, և ովքեր տեսան, զարմացան և փառավորեցին Աստծուն»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

16.04.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․