25 Նոյեմբեր, Բշ
Հայր Սինկլիտիկոսին մեկը հարցրեց. «Հա՛յր, բարի՞ է ընդհանրապես ոչինչ չունենալ», և նա ասաց. «Կատարելապես բարի է նրանց անընչությունը, ովքեր կարող են տանել այդ. քանզի ովքեր այդպես են անում, մարմնական նեղություններ են կրում, սակայն նրանց հոգիները մեծապես շահում են և հանգիստ առնում: Ինչպես օրինակ` ամուր հանդերձն է, որ լվացվում է, ոտքով տրորվում, շուռ տրվում, քաշքշվում ու քամվում` և դրանից չի պատռվում, այդպես էլ անիչք անձը` իր վրա եկած փորձություններից առավել է ամրանում»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016