Այսպիսի ձայն եկավ նաև սուրբ Մակարիոսին, թե՝ չես հասել երկու կանանց առաքինության չափին, որ Եգիպտոսում են: Եվ նա վերցնելով գավազանը` գնաց նրանց տեսնելու` հրեշտակից գիտենալով նրանց անունն ու տունը: Եվ երբ մտավ նրանց տուն, սիրով ու պատկառանքով ընդունեցին նրան: Եվ ասաց նրանց. «Այս ամբողջ չարչարանքը հանձն առա ձեր վարքը ուսանելու համար. հանուն Քրիստոսի՝ պատմե՛ք ինձ»: Նրանք ասացին. «Երկրներով և գավառներով միմյանց օտար ենք. եկանք, դարձանք երկու եղբոր կանայք, և առաջինը, որ խորհեցինք միասին, աղաչանքն էր մեր ամուսիններին`պահել մեր կուսությունը, սակայն մեզ չլսեցին: Ապա Տիրոջ սիրով ուխտեցինք միասին լինել և մեր բերանները սուրբ և կույս պահել կատակներից ու տրտունջներից, իսկ մեր խորհուրդները՝ սին ու դատարկ մտածումներից: Եվ ահա տասնհինգ տարի է` իրար հետ ենք և միմյանց չտրտմեցրինք»: Եվ Մակարիոսը, լսելով այս, ասաց. «Ճշմարիտ եմ ասում ի Տեր, որ ո՛չ մարմնի կուսությունը, ո՛չ հանապազօրյա ճգնությունը չեն կարող հասնել այդպիսի վարքի»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016