14 Մարտ, Ուր, Մեծ պահքի ԺԲ օր

Արարչին փառաբանելու հերթական միջոցներից մեկը

Արարիչ Աստված արարչագործության պսակին՝ մարդուն, շնորհել է բանականություն և ազատություն, զարդարել նրան Իր պատկերով ու նմանությամբ՝ այդ կերպ ցույց տալով նրան այն բարձր կոչումը, որին նա կոչված է ի սկզբանե: Մարդու առաջին կոչումն Արարչին փառաբանելն է, հոգով Նրան ձգտելը և Նրա հետ միավորյալ կյանքից ուրախություն ապրելը: Ողջ արարչագործությանն Արարչին փառաբանելու տիեզերական կոչ է ուղղում սաղմոսերգուն (Սաղմ. 148): Աստծուն ճշմարտապես փառաբանելու համար՝ արարչագործության պսակը պետք է ջանա արժանի լինի իր Նախատիպին ու ապաշխարությամբ և բարի գործերով վերականգնել իր մեջ մեղքերի պատճառով խաթարված Արարչի պատկերն ու նմանությունը:

Եկեղեցու հայրերից՝ Երեմիա Այլոխինը, ասել է, որ գոհաբանությամբ լեցուն հոգին չի կարող ողորմած չլինել, չի կարող ատել և չարը մտածել, որովհետև հիշում է իրեն արված ողորմածությունը և ձգտում է հարյուրապատիկ վերադարձնել: Արարչին գործով փառաբանելու հերթական միջոցներից է եկեղեցու սոցիալական ծրագրերը, որի շրջանակում հոկտեբերի 20-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, Աթայան Էրային (49 տ.) փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը: Էրան իր ամուսնու և հինգամյա որդու հետ արցախյան վերջին պատերազմից հետո տեղահանվել է Հադրութից և այժմ վարձակալությամբ բնակվում է Երևան քաղաքի Ֆուչիկի 24 բն. 39 հասցեում: Էրայի ամուսինը՝ Ավանեսյան Կարենը (58 տ.), մասնակցել է արցախյան վերջին պատերազմին և հոկտեմբերի 15-ին Ֆիզուլիում ծանր վիրավորում է ստացել, ինչի հետևանքով անդամահատվել է նրա մեկ ոտքը: Յոթ վիրահատության է ենթարկվել և դեռ երկու վիրահատություն էլ պետք է անցնի: Ավանեսյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

20.10.21

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․