25 Նոյեմբեր, Բշ
Ոմն եղբայր գնաց հայր Բիկտոր մենակյացի մոտ` Ելյուզո կոչված վանքը, և ասաց նրան. «Ի՞նչ անեմ, հա՛յր, որովհետև ինձ նեղում են վհատության ու կարճամտության ախտերը»: Ծերը նրան ասաց. «Դա հոգու հիվանդություն է, օրինակ` ում աչքերը ցավում են, կարծում է, թե լույսը շատ ուժեղ է, իսկ ում աչքերը առողջ են, լույսը նվազ է տեսնում: Այդպես են և կարճամիտները, որոնք փոքր վշտերից խորտակվում են և կարծում են, թե անտանելի վիշտ եկավ իրենց վրա, իսկ ում հոգին առողջ է, վշտերի և նեղությունների վրա հասնելուց ավելի է ուրախանում»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016