Արիության և համբերության մասին

Գնաց ոմն դիվահար Սկիտե և երկար ժամանակ չէր բժշկվում: Հետո նրան գթաց մի ծեր և խաչակնքելով՝ հալածեց դևին նրանից: Բարկանալով դրա վրա` դևն ասաց ծերին. «Քանի որ դու հանեցիր ինձ իմ բնակարանից, ես կգամ քեզ վրա»: Ծերն ասաց. «Եթե գաս, ես դրանից չեմ նեղվի. ե՛կ ինձ վրա»: Եվ եկավ նրա վրա, տասներկու տարի ապրեց ծերը վշտերի մեջ, իսկ դևը նեղում էր նրան, տապա­լում, հարվածում և ցնցում էր: Եվ ծերի օրական կերակուրը արմավի տասներկու կորիզն էր, և նա ճգնում էր պահեցողությամբ և աղոթք­ներով: Եվ դևը, տեսնելով նրա այսպիսի հոժարակամությունն ու համ­բերությունը, չդիմացավ, այլ փախչելով գնաց նրա մոտից: Տեսնելով նրան՝ ծերն ասաց. «Ինչո՞ւ ես գնում, դև՛, և փախչում ես ինձանից. ե՛կ ապրենք միասին»: Դևն ասաց. «Անիծվե՛ս Տիրոջից, չա՛ր ծեր, որ սովամահ էիր անում ինձ. քեզ հետ ոչ ոք չի կարող ապրել, բացի Աստծուց»: Այսպես սիրում էին ժուժկալությամբ համբերել և ուրախ էին նեղությունների մեջ:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

08.10.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․