23 Նոյեմբեր, Շբ
Միաբանների մեջ կար մի մենակյաց, որ ինը տարի պատրաստվելով և իր մեջ պատերազմելով` ամեն երեկո պատրաստում էր իր մախաղը` ասելով. «Վաղը կգնամ այստեղից»: Երբ առավոտ էր լինում, իր մտքում ասում էր. «Բռնադատեմ ինքս ինձ և արգելեմ գնալու այս մի օրն էլ՝ հանուն Աստծո»: Եվ երբ լրացավ ինը տարին, Աստված թեթևացրեց նրա ներքին պատերազմը նրա համբերության համար:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016