Արմավենին ու փուշը

Ճամփեզրին մի արմավենի էր աճում, իսկ դրա տակ՝ փշի մի թուփ: Երբ ճամփորդներ էին անցնում՝ փուշը կառչում էր նրանցից ու քերծում: Մարդիկ բարկանում ու նախատում էին փշին՝ ափսոսալով, որ ոչ ոք չի պոկում այն, որպեսզի չվնասի մարդկանց: Մի օր փուշը գլուխը հպարտությամբ վեր բարձրացրեց ու ամբարտավանորեն ասաց արմավենուն.

- Ի՞նչ օգուտ բարձրությունիցդ, եթե ոչ ոք ոչ մի բառ չի ասել քո մասին: Լսո՞ւմ ես, միայն իմ մասին են խոսում: Իմ համբավը մեծ է աշխարհում, իսկ դու ոչնչություն ես:

- Չար է համբավդ, այնպես, ինչպես դու: Իսկ այն, ինչ քո մասին ասում են՝ լռությունից էլ վատ է,- պատասխանեց արմավենին,- Իմ մասին միայն այն ժամանակ են խոսում, երբ արմավներն են հավաքում ճյուղերիցս: Դու ճիշտ ես, հազվադեպ են խոսում, բայց այդ խոսքերը լի են երախտագիտությամբ և օրհնությամբ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

16.04.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․