Արթուն և զգաստ լինելու մասին

Դարձյալ ասաց. «Մենք պետք է միշտ դիմադրենք մեր թշնա­միներին, քանի որ արտաքուստ և ներքուստ կռվում են մեզ հետ: Եվ ինչպես օրինակ՝ նավը երբեմն դրսից է խորտակվում՝ ալիքներից, եր­բեմն էլ ներսից` բեռներից ծանրանալով, այսպես և մեզ հետ է պատա­հում՝ երբեմն արտաքին մեղքերից ենք կորչում, երբեմն ներքին խոր­հուրդներից ենք ավերվում: Մինչդեռ պետք է թե՛ արտաքին մեղքերից զգուշանալ, որ մարդկանցից են գալիս, և թե՛ ներսի կողմից ախտերն արտաքսել և մաքրել»: Եվ նրան ասաց. «Բոլորս էլ գիտենք, որդյա՛կ, թե ինչպես պետք է ապրել, սակայն ծուլությունից հաղթված` պակա­սում ենք կյանքից»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

30.03.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․