Աս­տու­ծո ա­րար­չու­թյու­նը

Ա­ստվա­ծա­յին սի­րո ար­տա­քին գո­ծու­նեու­թյան ա­ռա­ջին ի­րա­կա­նա­ցու­մը Աս­տու­ծո ա­րար­չու­թյունն է: Աս­տու­ծո ա­րար­չու­թյուն է կոչ­վում նո­րա այն գոր­ծը, ո­րով նա յուր էու­թյունից տար­բեր ինչ է հառաջաց­նում կամ ստեղ­ծում: Նո­րա ա­րար­չու­թյան պատ­ճառն այն է, որ Նա սեր է, ուստիև չի կա­րող յուր մտքե­րով յուր մեջ ամ­փո­փվել, ա­պա թե ոչ` նա սեր չի լի­նիլ: Սեր լի­նե­լով` Աս­տված պետք է հո­գի­նե­րի հայր լի­նի, կեն­դա­նյաց Աս­տված և յուր ար­քա­յու­թյան մեջ հո­գի` ճշմա­րիտ հո­գով երկր­պա­գու­նե­րի հա­մար: Ինչ­պես որ Աս­տու­ծո սերը ան­կա­րե­լի է դարձ­նում ա­րար­չու­թյան չլի­նելն, այն­պես և այդ սի­րո անս­պառ ա­ռա­տու­թյունից բղխում է ա­րար­չու­թյունը: Աս­տված յուր սի­րո ա­ռա­տու­թյամբ և յուր կա­մաց ան­սահ­ման ա­զա­տու­թյամբ կա­մե­ցավ ստեղ­ծել աշ­խար­հը և յուր հայտ­նու­թյունը շնոր­հել յուր ստեղ­ծա­ծին: Այս­պի­սով, ա­րար­չու­թյան պատ­ճառն Աս­տու­ծո ա­զատ կա­մաց, ան­բավ սի­րո և բազ­մա­խոր­հուրդ մտաց ար­տա­քին ի­րա­կա­նա­ցումն է:

Աս­տու­ծո ա­րար­չու­թյան նպա­տակն ևս սի­րո ար­քա­յու­թյունն է, որ նա կա­մե­նում է հաստա­տել: Սի­րո ար­քա­յու­թյունը հիմ­նադր­վում է Աս­տու­ծո ա­րար­չու­թյամբ և ի­րա­կա­նա­նում, կա­տա­րե­լա­գործ­վում է` դեպի Աս­տված ձգտե­լո­վը: Աս­տված ստեղ­ծեց աշ­խարհն «ի գո­վեստ փա­ռաց նո­րա», ա­սում է ա­ռա­քյալը (Եփ., Ա 12, 14). միև­նույն ժա­մա­նակ ա­սում է, որ մենք նո­րոգ­վում ենք «ի նոյն պատ­կեր փա­ռաց ի փառս» (Բ Կոր., Գ 18): Հե­տևա­բար ոչ թե ա­րա­րա­ծա­կան աշ­խար­հը ստեղ­ծված է մի­միայն յուր Ա­րար­չի փա­ռաց հա­մար և ինքնըստինքյան ոչ մի նշա­նա­կու­թյուն չու­նի. նույն­պես և ոչ թե ա­րա­րա­ծա­կան աշ­խարհն ինքնըստինքյան նպա­տակ է և յուր հառաջա­դի­մու­թյան հա­մար է ա­ռանց Աս­տու­ծուն նպա­տակ ու­նե­նա­լու. ո՛չ. այլ Աս­տված յուր սերը դեպի յուրյան ի­րա­կա­նաց­նում է յուր սի­րով դեպի աշ­խար­հը, ըստ ո­րում` նա չէ ստեղ­ծել աշ­խարհն յուր փա­ռա­սի­րու­թյան հա­մար` լոկ նո­րան մի­ջոց դարձ­նե­լով յուր փառ­քի բարձ­րա­նա­լուն, ո­րին կա­րոտ չէ, այլ մարդ­կանց «փա­ռաց ի փառս» նո­րո­գու­մը և կա­տա­րե­լա­գոր­ծու­մը յուր նպա­տակն է դրել յուր սի­րո ա­ռա­տու­թյան պատ­ճա­ռով: Ուստիև դա­տա­պար­տե­լի է Կալ­վի­նի և հա­մաստված­յանց ո­մանց տե­սու­թյունը, թե աշ­խար­հը ծա­ռա­յում է մի­միայն Աս­տու­ծո փա­ռաց ու փա­ռա­սի­րու­թյան, և իբր թե մար­դիկ կաշ­կան­դված ա­նոթ­ներ են, ո­րոնց ե­րա­նու­թյունն ու նզով­քը յուր­յանց ճա­կա­տա­գիրն է: Այդ­պի­սի մո­լոր տե­սու­թյամբ Աս­տված դառ­նում է մի ե­սա­կան զորու­թյուն, որ­պի­սի տե­սու­թյունը կա­տա­րե­լա­պես խորթ ու խո­տե­լի է քրիս­տո­նեա­կան վար­դա­պե­տու­թյան սկզբուն­քով (Եզ­նիկ, 232-235, 236-238):

Աշ­խարհն Աս­տու­ծո ա­ռաջ ո՛չ լոկ մի­ջոց է և ո՛չ լոկ նպա­տակ, այլ միան­գա­մայն թե՛ մի­ջոց է և թե՛ նպա­տակ. մի­ջոց է յուր փա­ռաց հայտ­նու­թյան և նպա­տակ է յուր սի­րո ար­քա­յու­թյան, ընդ­նմին և աշ­խար­հի նո­րոգ­ման նպա­տակն է Ինքն Աս­տված: Այս­պի­սով, ա­րար­չու­թյունն Աս­տու­ծո հավի­տե­նա­կան զորու­թյան ճշմա­րիտ ար­տա­հայտու­թյունն է: Այս տես­նե­լու ենք մա­նավանդ փրկա­գոր­ծու­թյան խորհր­դի ու­սում­նա­սի­րու­թյան մեջ (հմմտ. Սաղմ., ԺԸ 1. ԿԸ 35. ՃԽԸ. Ել., ԽԳ 7. Մատթ., Ե 16. Ա Պետ., Դ 10. Ա Կոր., Զ 20. Ժ 51. Եփ., Ա 4, 6, 12. Հովհ., ԺԳ 31. ԺԷ 1-4. Բ Թես., Ա 10. Առ., ԺԶ 4. Եբր., Բ 10. Կող., Ա 16):

Ա­րար­չու­թյան պատ­ճառն ու նպա­տա­կը ի­մա­նա­լուց հետո պետք է գի­տե­նանք և ստեղ­ծել բա­ռի ի­մաստը: Ս. Գրքում ա­սված է, թե Աս­տված ստեղ­ծեց աշ­խարհն ոչն­չից (Ծննդ., Ա 1. Բ Մակ., Է 28. Հռ., Դ 17. Եբր., ԺԱ 3). «Ըստ մարդ­կան» մտա­ծե­լով` ոչն­չից ո­չինչ կլի­նի: Սա­կայն ա­ռա­քյալն ա­սում է. «Հա­ւա­տովք ի­մա­նամք հաստա­տեալ զյա­ւի­տեանսն Բա­նիւ Աս­տու­ծոյ, յա­նե­րե­ւու­թից զե­րե­ւե­լիսս ե­ղեալ» (Եբր., ԺԱ 3. Կող., Ա 16, 17. Հովհ., Ա 3. Գործք, Դ 24. Սաղմ., ԿԸ 35): Ու­րեմն, նախ­քան ստեղ­ծու­մը մեր տե­սա­նե­լի աշ­խար­հից ո­չինչ չէ ե­ղել, այլ մի­միայն Աս­տված է ե­ղել և նա ա­նե­րևու­թից է ստեղ­ծել աշ­խարհն ու ստեղ­ծել է «Բա­նիւ»: Այ­սինքն` աշ­խար­հի ստեղ­ծա­գոր­ծու­թյան բո­լոր կա­րե­լիու­թյուն­նե­րը («ա­նե­րևու­թից»-«ոչն­չից») Աս­տու­ծո կա­մաց մեջ էին, զի Աս­տված է բո­լոր կա­րե­լիու­թյանց աղ­բյուրը: Իսկ այդ կա­րե­լիու­թյունք բաց­վում են Աս­տու­ծո ա­ռաջ յուր Որդ­վով կամ յուր բա­նով (Հովհ., Ա 1-5), ո­րով Աս­տված, յուր մեջ մտա­ծե­լով և աշ­խար­հի գա­ղա­փա­րը հայտ­նե­լով, ի­րա­կա­նաց­նում է յուր ա­րար­չա­կան կամ­քը: Այս են բա­ցատ­րում մեր Ս. Հայ­րե­րը` գրե­լով. «Աս­տուած մին­չեւ էր ա­րա­րեալ, ոչ խառն ի խուռն ինչ ճա­նա­չէր զա­նեղսն, այլ կար­գեալ եւ յար­մա­րեալ կա­յին ա­ռա­ջի նո­րա իւ­րա­քան­չիւր մա­սանցն տե­սակքն. իսկ մարդ­կանց եւ հրեշ­տա­կաց` եւ տե­սակքն եւ որ ի տե­սա­կին լի­նե­լոց էին» (Ե­ղի­շե, 24): Եվ այդ կա­րե­լիու­թյան գա­ղա­փա­րը նա ի­րա­կա­նաց­րեց «ոչ յըն­չէ, այլ յոչն­չէ, զի ինչ` նա միայն է, եւ այլս ա­մե­նայն ի նմա­նէ ըն­չա­ցաւ»:

«Չգոյր ինչ ժա­մա­նա­կա­կից Աս­տու­ծոյ, եւ ոչ նիւթ ինչ, ուս­տի ա­ռեալ զա­րա­րածս կազ­մի­ցէ, այլ ինքն է ա­մե­նայն բնու­թեանց Ա­րա­րիչ. եւ ոչ միայն կեր­պա­րա­նաց կազ­միչ եւ ոչ էու­թեան էա­կա­նաց ի­րիք խառ­նիչ, այլ գո­յա­նա­լոյ գո­յա­ցե­լոցն գո­յա­րար» (Եզ­նիկ, 239):

«Յոչն­չէ ոչ կա­րեմք ա­սել զայս մեծ մար­մինս ա­րա­րա­ծոյս, եւ ոչ ինք­նա­բոյս գո­յա­ցու­թիւն, նա ոչ ի վա­րանս տա­րա­կու­սի ան­կա­նիմք, թէ ուս­տի ե­ղեւ բնա­կան կամքն Աս­տու­ծոյ ի­մա­նալ եւ առ­նել ինչ, այլ միշտ Աս­տուած», մի՛շտ ա­րա­րող զօ­րու­թիւն ընդ իւր: Եւ յոր­ժամ կա­մե­ցաւն` նոյն­պէս կա­մե­ցաւ. զոր յի­մա­նալ­ւոջն էած ի գո­յա­ցու­թիւն, զի ի­մա­նա­լեաց ի­ցէ ա­րա­րիչ բնա­կան ի­մա­ցու­թիւն»: «Աշ­խարհ յա­ռաջ, քան զլի­նելն իւր գոյ­րի նա­խա­գա­ղա­փար տե­սու­թիւնն Աս­տու­ծոյ» (Ե­ղի­շե, 369, 374, 173, Հարց., 156-164, 167):

Արդ` Աս­տված ստեղ­ծեց աշ­խար­հը «Բա­նով», այ­սինքն` Որդ­վով, և յուր ան­բավ սի­րո լրմամբ նա ի­րա­կա­նաց­րեց աշ­խար­հի գա­ղա­փա­րը և գո­յաց­րեց` ըստ յուր Հոր կա­մաց, իսկ Ս. Հո­գին, Հոր ան­հատ բղխու­մը լի­նե­լով, յուր կեն­դա­նա­րար ներ­գոր­ծու­թյամբ ներ­քին կազ­մա­կեր­պու­թյուն տվավ սի­րո ար­քա­յու­թյան: Ինչ­պես որ Ս. Եր­րոր­դու­թյունն ա­ռանց Ս. Հոգուն կզրկվեր յուր ներ­քին սի­րո հարա­բե­րու­թյունից ու կա­պից, այն­պես էլ Աս­տու­ծո ա­րար­չու­թյունն ա­ռանց Ս. Հո­գու հա­մա­գոր­ծու­թյան ան­կազմ, ան­կապ և ան­զարդ կլի­ներ: Ուստիև Ս. Ներ­սես Շնոր­հա­լին գրում է. «Հայր կա­մե­ցաւ ստեղ­ծա­նել զե­րե­ւե­լի եւ զա­նե­րե­ւոյթ ա­րա­րածս, եւ Որ­դի` գո­յա­ցոյց յան­գո­յից, եւ Հո­գին Սուրբ զար­դա­րեաց ի­մաստու­թեամբ» (Ընդ­հանր., 13):

 

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

 

28.08.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․