Աստծո արդարամտությունը

Մի դեպք է պատահել սիրիական հայտնի Սուրբ Աստվածածնի Ծննդյան Սայդնայա կանացի մենաստանում: Այնտեղ սովորույթ կա, ըստ որի՝ մարդիկ, ի նշան ուխտի, իրենց հասակի մոմեր են նվիրաբերում: Մի անգամ ժամերգության ժամանակ մի մարդ նման մոմ բերեց և միանձնուհուն խնդրեց վերցնել այն: Երբ նա տվեց այդ մոմն ու եկեղեցու աստիճաններով իջնում էր, հանկարծ սրտի նոպա ունեցավ և տեղում ընկավ: Միանձնուհիները մի քանի անգամ փորձեցին վառել այդ մոմը, սակայն ոչինչ չէր ստացվում (այն ինքն իրեն մարում էր), և այդ պահին ինչ-որ մեկը բղավեց, որ մի մարդ իրեն վատ է զգում: Բոլորը վազեցին այն վայրը, որտեղ ինչպես հետագայում պարզվեց, պառկած էր մահմեդականը, ով բերել էր մոմը: Նա խոսեց միանձնուհիների հետ և ասաց. «Զգուշացե՛ք, իմ բերած մոմի մեջ պայթուցիկ կա», և տեղում մահացավ՝ հենց մենաստանի մուտքի մոտ, աստիճանների վրա:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

05.08.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․