25 Նոյեմբեր, Բշ
Մի անգամ ավազակներ մտան ծեր վանականի խուցն ու ասացին նրան.
- Ուզում ենք տանել այն ամենն ինչ խցումդ ունես:
Նա պատասխանեց.
- Եթե ուզում եք՝ վերցրեք, որդյակնե՛ր:
Նրանք վերցրեցին ինչ, որ գտան ու գնացին: Սակայն մի թաքցրած տուփ կար, որ չգտան: Վանականը վերցրեց այդ տուփն ու շտապեց ավազակների ետևից.
- Որդյակնե՛ր,- ձայն տվեց նա,- մոռացել եք այս տուփը վերցնել:
Ավազակներն ապշեցին վանականի արարքից ու ետ բերեցին իրենց ողջ վերցրածը: Նրանք զղջացին իրենց արարքի համար ու միմյանց ասում էին, որ այդ վանականն Աստծո իրական մարդն էր:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի