Ոմն եղբայր սպասավորում էր հայրերից մեկին: Եղավ այնպես, որ ծերը հիվանդացավ, անդամալուծվեց, և նրա մարմնից թարախ էր հոսում, և հոտ էր գալիս: Եվ խորհուրդները եղբորն ասում էին` փախիր, քանի որ չես կարող հոգով այդ տանել: Իսկ եղբայրը, վերցնելով սափորը, հիվանդի լվացված ջուրը լցրեց նրա մեջ, և երբ ծարավում էր, դրանից էր ըմպում: Նրա խորհուրդներն սկսեցին այս անգամ էլ ասել նրան. «Մի՛ փախիր և մի՛ էլ ըմպիր այդ գարշահոտությունից»: Իսկ եղբայրը տքնում էր և ժուժկալում` ըմպելով լվացաջրերն ու սպասավորելով ծերին: Եվ Աստված տեսնելով եղբոր համբերությունը` լվացաջուրը վերածեց մաքուր ջրի, իսկ ծերին բժշկեց ցավերից:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016