5 Հոկտեմբեր, Շբ
Ոմն ծերի մասին ասում էին, թե հիվանդացավ և կամենում էր փոքրինչ թարմ հաց ճաշակել: Ճգնավոր եղբայրներից մեկը լսելով այդ՝ վերցրեց իր մաղախը, դրեց չոր հացը, գնաց Եգիպտոս և փոխելով հացը` բերեց ծերին: Տեսնելով այն դեռ տաք` զարմացան, իսկ ծերը չէր ուզում ճաշակել` ասելով. «Դա եղբոր արյունն է»: Եվ ծերերն աղաչեցին նրան՝ ասելով. «Ի սեր Աստծո՝ կե՛ր այդ հացը, որ իզուր չլինի եղբոր զոհողությունը»: Եվ այդ թախանձանքներին տեղի տալով` ճաշակեց:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016