Աստված

Պատմում են, որ մի ճգնավոր յոթը տարի անցկացրեց անապատում: Թփերի արմատներն ու ցողունները նրա կերակուրն էին, հավաքված ցողը՝ ըմպելիքը: Մի մարդ, որ լսել էր ճգնավորի խստակեցության մասին, հարցրեց նրան.

- Մի՞թե հնարավոր է այդպես ապրել:

- Եթե արմատներով սնվելիս Աստծո ներկայության մեջ ես գտնվում, ապա դրանք մեղրից էլ քաղցր են դառնում,- պատասխանեց վանականը,- Իսկ եթե Աստծո ներկայությունից դուրս ես, ապա մեղրը արմատներից էլ դառն է թվում:

Կյանքում ամեն բան կախված է նրանից, թե հանուն ինչի ենք ապրում:


 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

09.01.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․