Աստված, Ով մոռանում է մեղքերը

Աստված հայտնվեց մի ծեր, գյուղացի կնոջ:

Նա քահանային պատմեց այդ մասին, ով իր համայնքի ծխական անդամի հոգևոր վիճակի մասին հոգ տանելով, ասաց.

- Եթե Աստված Ձեզ կրկին հայտնվի, խնդրեք իմ մեղքերի մասին պատմել, որոնք միայն Նրան են հայտնի: Դա բավարար ապացույց կլինի, որ հենց Աստված է Ձեզ հայտնվում, այլ ոչ թե ուրիշ մեկը:

Կինը մեկ ամսից եկավ և քահանան հարցրեց, թե արդյոք Աստված կրկին հայտնվել է նրան: Նա հաստատեց գլխի դրական շարժումով:

- Հարցը տվեցի՞ք:

- Այո, հարցրեցի:

- Եվ ի՞նչ պատասխանեց:

- Ասաց. «Ձեր քահանային ասեք, որ Ես մոռացել եմ նրա մեղքերը»:

- Իսկապես որ Աստված է եղել,- ասաց քահանան:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

24.11.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․