Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Ոմն ծեր ասաց. «Ատեցի երիտասարդների ամբարտավանու­թյունը, որովհետև տքնում են և վարձ չեն ստանում, քանզի մարդկա­յին փառքին են հետամուտ»: Մեկ այլ իմաստուն ծեր ասաց. «Ավելի լավ է երիտասարդը սնափառ լինի, քան հեղգ, քանզի սիրելով սնա­փառությունը` ակամա ստիպված է լինում ժուժկալել և հսկել, մերկ լինել և զրկել իրեն, ձգտում է սիրելի լինել այլոց և ողորմած, համբե­րել վշտերին և դիմակայել նեղություններին՝ հանուն մարդկանց գո­վեստի: Երբ սրանց մեջ հարատևում է, Աստծո շնորհը գալիս է նրան ասելու. «Ինչո՞ւ այդ վշտերը Ինձ համար չես կրում, այլ` մարդկանց»: Այնժամ զղջալով հնազանդվում է Նրան առաքինությունների մշակը և արհամարհում մարդկային փառքն ու գովեստները՝ հուսալով Աստ­ծո ողորմությանը»: Եվ ովքեր լսեցին այս խոսքը` ասացին. «Այո՛, իս­կապես դա այդպես է. հեղգը փրկության պատճառ չունի, ինչպես որ սնափառն ունի»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

09.02.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․