23 Նոյեմբեր, Շբ
Հարցրեց մի անգամ հայր Աղաթոնը հայր Աղոնին և ասաց. «Կամենում եմ լեզուս պահել, որ սուտ չխոսեմ»: Ասաց նրան հայր Աղոնը. «Եթե սուտ չխոսես, բազում մեղքեր կգործես»: Նա հարցրեց. «Այդ ինչպե՞ս»: Եվ ծերն ասաց. «Ահա երկու մարդ քո առաջ սպանություն գործեցին, և նրանցից մեկը փախավ և եկավ քո խուցը, իսկ իշխանը նրան է փնտրում և քեզ հարցնում է ու ասում. «Քո աչքի առջև մարդասպանությո՞ւն եղավ»: Եթե չես կամենում սուտ խոսել, մարդուն մահվան ես մատնում, սակայն դու քեզ առանց կապանքների թող Աստծո առաջ, քանզի Նա միայն գիտե ամեն ինչ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016