Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Թեսաղոնիկեում մի արքեպիսկոպոս կար՝ Թալելեոս անունով, որ ո՛չ Աստծուց էր երկնչում, ո՛չ հատուցումից էր զգուշանում: Ոտ­նակոխ արեց քրիստոնեական ճշմարիտ վարքը և արժեզրկեց քահա­նայական կարգը, սուրբ և միասնական Երրորդությունն ուրացավ և կուռքերին էր երկրպագում: Եպիսկոպոսները ժողով գումարելով` աստիճանից զրկեցին նրան: Իսկ նա խաբեությամբ ջանում էր կրկին վերստանալ իր կարգը, և ըստ Սողոմոնի խոսքի, թե` ամեն ոք հնա­զանդվում է ոսկուն, պատրիարքից հրահանգ ստացավ վերադառ­նալու իր քաղաքը` խաբեությամբ արդարացածը: Սակայն Աստված չանտեսեց իր սուրբ եկեղեցին: Մինչ պատրաստվում էր ճանապարհ ընկնել դեպի իր քաղաք, բնական կարիքից դրդված` գնաց զուգարան: Եվ երբ այնտեղ երկար մնաց` մոտ երկու ժամ, յուրայիններից ոմանք եկան պատճառն իմանալու և գտան այն անարգին՝ գլխիվայր ընկած խողովակի մեջ` ոտքերը վեր: Հանեցին և մեռած գտան նրան հավիտե­նական մահով:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

02.03.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․