Այն մասին, թե ինչու է ուրիշի կինն ավելի քաղցր

Իբրև թե ժամանակների սկզբում Տերը տաս Ադամ պատրաստեց կավից: Նրանցից մեկը հողն էր վարում, մյուսը՝ ոչխարներին արածեցնում, երրորդը՝ ձուկ որսում… Որոշ ժամանակ անց նրանք իրենց Հոր մոտ եկան խնդրանքով.

- Ամեն ինչ ունենք, բայց ինչ-որ բան պակասում է: Ձանձրանում ենք:

Տերը նրանց խմոր տվեց ու ասաց.

- Յուրաքանչյուրդ ձեր հայեցողությամբ կին պատրաստեք, ով ինչպես ուզում է՝ գեր, նիհար, բարձրահասակ, ցածրահասակ… Իսկ ես կյանք կդնեմ նրանց մեջ:

Դրանից հետո Տերն ափսեով շաքարի կտորներ բերեց ու ասաց.

- Այստեղ տասը կտոր է: Թող յուրաքանչյուրը մեկական կտոր վերցնի ու կնոջը տա, որպեսզի կյանքը նրա հետ քաղցր լինի:

Բոլորն այդպես էլ արեցին, բայց Տերը խոժոռվեց.

- Ձեր մեջ խաբեբա կա, քանի որ ափսեի վրա տասնմեկ կտոր շաքար էր: Ո՞վ է երկու կտոր վերցրել:

Ոչ ոք չպատասխանեց: Տերն էլ վերցրեց նրանց կանանց, խառնեց ու խառը բաժանեց:

Այդ օրվանից տասը տղամարդուց ինը կարծում է, որ ուրիշի կինն ավելի քաղցր է, որովհետև շաքարի հավելյալ կտոր է կերել:

Եվ Ադամներից միայն մեկը գիտի, որ բոլոր կանայք միանման են, քանի որ շաքարի ավելորդ կտորն ինքն էր կերել:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

27.08.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․