22 Ապրիլ, Գշ, Սուրբ Զատկի Գ օր

Այսօր Նավասարդ Սրբազանի առաջնորդական փոխանորդության 25-ամյակն է

Գերաշնո՛րհ Սրբազան Հայր,

Արարատյան Հայրապետական թեմի հոգևորականաց դասի և հավատացելոց անունից հղում ենք մեր ջերմագին շնորհավորանքները և բարեմաղթանքները՝ ԱՀԹ-ում Ձերդ Սրբազնության առաջնորդական փոխանորդության 25-ամյակի կապակցությամբ:

Ի սրտե մաղթում ենք Ձեզ քաջառողջ երկար տարիներ, կենաց արևշատություն և արդյունաշատ առաջնորդություն։

Աղոթքով հայցում ենք, որ Տիրոջ Սուրբ Աջը մշտապես զորավիգ և օգնական լինի Ձերդ Սրբազնությանը՝ իրագործելու եկեղեցաշեն ու ազգօգուտ Ձեր բազում ծրագրերը՝ ի փառս Աստծո, ի զորացումն Մայր Եկեղեցու և ի շինություն Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր կյանքի:

 

Որդիական խոնարհությամբ մատչիմք ի համբույր Ձերդ Սրբազնության Սուրբ Աջույն՝

01.12.24

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․