20 Ապրիլ, Կիր
Գերաշնորհ Սրբազան հայր,
Արարատյան Հայրապետական թեմի հավատացյալների ու հոգևորականների անունից շնորհավորում ենք Ձեր Սրբազնությանը եպիսկոպոսական ձեռնադրության տարեդարձի առթիվ։ Այս տարիների ընթացքում Ձեզ վստահված տիրախնամ թեմերում Ձեր ամենօրյա հետևողական աշխատանքն արժևորվել է բազմաթիվ կարևոր ու ազգանվեր ծրագրերի իրականացմամբ։ Աղոթում ենք, որ Տերն Իր աստվածային սիրով շարունակաբար օրհնի Ձեզ ու Ձեր բոլոր նախաձեռնություններն` ի նպաստ մեր Մայր Եկեղեցու և ի զորացումն մեր Հայրենիքի։