Այսօր Նավասարդ սրբազանի տարեդարձն է

Գերաշնո՛րհ Սրբազան Հայր,

Արարատյան Հայրապետական թեմի հավատացելոց և հոգևոր դասի անունից որդիական խոնարհությամբ ջերմորեն շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը ծննդյան տարեդարձի առիթով:

Աղոթքով հայցում ենք, որ Բարձրյալի Սրբազնասուրբ Աջը մշտապես զորավիգ և օգնական լինի Ձեզ՝ մշտավառ նախանձախնդրությամբ, անմնացորդ նվիրումով ու մշտանորոգ հավատքով իրագործելու եկեղեցաշեն ու ազգօգուտ Ձեր բազում ծրագրերը:

Մաղթում ենք Ձեզ քաջառողջ երկար տարիներ, կենաց արևշատություն և անսպառ եռանդ՝ այս դժվարին ժամանակներում առաջնորդելու տիրախնամ Ձեր թեմի հավատավոր զավակներին դեպի Քրիստոս՝ ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն Հայաստան աշխարհի:

18.09.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․