Բեռը

Մի մարդ իմաստունին հարցրեց.

- Դու հայտնի ու հարգված մարդ ես և կարող էիր շատ հարուստ լինել, հապա ինչո՞ւ հարստության չես ձգտում:

- Ես կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ ունեմ,- պատասխանեց իմաստունը:

- Բայց կարող էիր շատ ավելի ունենալ,- առարկեց մարդը:

- Իր շուրջն անհաշվելի բարիքներ հավաքող մարդը նման է ճամփորդի, որը ճանապարհին հանդիպած արժեքավոր ամեն ինչ հավաքել է, հետո շալակած տարել այդ ամենը՝ կքելով իր բեռի սարսափելի ծանրության տակ: Իսկ երբ հասել է նպատակակետին, պարզվել է, որ նրա ճանապարհը մի բարձր պատ է փակում, որն անպատճառ պետք է հաղթահարել: Անհնար է շրջանցել այն կամ քանդել, միայն վրայով պիտի մագլցես-անցնես, այն էլ՝ վրայիցդ գցելով այն ամենը, ինչ կրում ես: Այդ պատճառով մարդը պատի մոտ է թողել այն ամենը, ինչն այդպիսի ջանքերով կրել է մեջքին:

Մենք դատարկաձեռն ենք գալիս այս աշխարհ և դատարկաձեռն էլ հեռանում ենք: Արդ, ավելի լավ չէ՞ առանց ավելորդ բեռի անցնել կյանքի ուղին:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

30.09.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․