25 Նոյեմբեր, Բշ
- Տեսե՛ք, մի պատմություն պատմեմ ձեզ,- ասաց հայր Պորֆիրոսը։
Մի միանձնուհի, որ ամեն բանում ձգտում էր կարգուկանոնի, բարկությամբ ասաց իր խոստովանահորը․
- Այսինչ քույրը բարկացնում է բոլորին իր դժվարություններով ու բնավորությամբ։ Չենք կարողանում համբերել նրան․․․
Այդժամ ծերը պատասխանեց․
- Ախր դու նրանից վատն ես․․․
Սկզբում միանձնուհին զարմացավ ու սկսեց հակաճառել, սակայն ծերի բացատրությունից հետո հասկացավ ու գոհ մնաց։
Ծերը նրան ասաց․
- Նա չար ոգու տիրապետության տակ է, և այդ է պատճառը, որ իրեն վատ է պահում։ Դու կարծես թե ավելի լավ վիճակում ես գտնվում, բայց նա քեզ էլ է տիրել և երկուսիդ էլ խաղացնում է մատների վրա։ Այդ քույրն իր կամքով չէ, որ նման վիճակում է գտնվում։
Իսկ դու քո սեփական կամքով, քո ընդդիմությամբ և սիրո բացակայությամբ նույնն ես անում։ Այդպիսով դու և՛ նրան օգուտ չես բերում, և՛ քեզ ես վնասում։ Ուստի դու ավելի վատն ես։
Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը