22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Չորս պատերը

Շատ հեշտ է կյանքն աննկատ ապրել. արթնացար ութին, թեյ խմեցիր, ինչ-որ բան արեցիր… Հո՛պ և օրն անցավ: Հո՛պ՝ մեկ շաբաթ անցավ, մեկ ամիս: Հո՛պ և արդեն պառկած ես դագաղի մեջ: «Կղզին» ֆիլմում ես դագաղի մեջ եմ պառկում, երևի տեսել եք… Նկարահանումների ժամանակ երեք անգամ դուրս եմ ցատկել դրա միջից: Մի ժամ քայլում էի, հուզվում, հետո հազիվ նկարեցին այդ դրվագը: Նույնիսկ կինոյում, որտեղ ամեն ինչ ձևական է, դագաղում պառկելը լուրջ բան է: Ահա չորս պատերը, պառկած ես արկղիկի մեջ, ոչինչ չկա և չի լինի, այն ամենն, ինչ հասցրել ես հավաքել կյանքիդ ընթացքում, այնտեղ է…

 

Դերասան, երաժիշտ Պյոտր Մամոնով

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

21.06.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․