Չորս վանականները և լռության ուխտը

Չորս վանական լռության ուխտ կապեցին մեկ ամսով: Սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում, բայց մեկօրյա լիակատար լռությունից հետո վանականներից մեկն ասաց.

- Չեմ հիշում, խցիս դուռն արդյոք փակե՞լ եմ մեր այս ձեռնակն սկսելուց առաջ:

Երկրորդ վանականը բացականչեց.

- Անմի՜տ: Ախր պայմանավորվել էինք մեկ ամիս լռություն պահպանել, իսկ դու ամեն ինչ փչացրեցիր:

Երրորդ վանականն ասաց.

- Իսկ դու նրանից ինչո՞վ ես լավը: Դու էլ մեր պայմանը խախտեցիր:

- Փա՜ռք Աստծո, ես միակն եմ, ով դեռ ոչինչ չի ասել,- ասաց չորրորդը:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

16.09.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․