Դարմանը

Դարմանը | Darmany

Մի երիտասարդ վանականի գլխավոր թերությունը ցրվածությունն էր: Եվ ահա, մի օր էլ ծերը որոշեց նրան Ալեքսանդրիա ուղարկել:

- Գնա դեղագործ Էրիստոսի մոտ ու ասա, որ քեզ մի փութ հիշողություն տա:

Մի քանի օր անց երիտասարդ վանականը դատարկաձեռն վերադարձավ:

- Հա՛յր,- ասաց նա,- հիշողությունը վերջացել էր, բայց դեղագործը խնդրեց փոխանցել, որ մի փութ համբերություն ունի քեզ համար:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

02.02.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․