Մի եղբոր վրա փորձություն եկավ հայր Եղիութի միաբանությունում: Նա, այնտեղից դուրս գալով, գնաց լեռը՝ աբբա Անտոնիոսի մոտ, և նրա մոտ մեկ տարի մնալուց հետո աբբա Անտոնիոսը նրան նորից ուղարկեց միաբանություն, որտեղից եկել էր: Երբ տեսան նրան, դարձյալ հալածեցին: Իսկ նա վհատված գնաց հայր Անտոնիոսի մոտ և ասաց. «Ինձ չկամեցան ընդունել, հա՛յր»: Ծերը ետ ուղարկեց նրան դարձյալ և պատվիրեց ասել հետևյալը. «Շատերը նավարկեցին ծովի խորքերում և կորցրին բեռները և բազում տառապանքներով փրկվելով՝ հասան ցամաք. Իսկ դուք ցամաքի վրա էլ եք ուզում ընկղմել փրկվածին»: Եվ երբ նրանք լսեցին հոր խոսքերը, սիրով ընդունեցին նրան»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016