Երկար ժամանակ տափաստանում թափառող այգեգործը հանդիպում է Աստծո հրեշտակին և ասում:
- Ինձ ասացիր, որ այստեղ դրախտային պարտեզ կարող եմ գտնել, սակայն փուշ և տատասկից բացի ոչինչ չեմ տեսնում:
Հրեշտակը պատասխանում է.
- Երբ հոգումդ Աստծո ներկայությունն է փայլում, աստվածային սիրո արեգակի շողերից սրտումդ դրախտային այգի է ծաղկում և այդպես էլ քո շրջապատն ես դարձնում: Աստված քեզ այստեղ ուղարկեց, որպեսզի այս տափաստանը դրախտային այգի դարձնես, այլ ոչ թե այս ամայության մեջ պարտեզ փնտրես:
Հովհաննես Մանուկյան