Մի երիտասարդ ցանկանում էր վանք մտնել: Ծերը սկսեց հարցուփորձ անել նրան, ցանկանալով փորձել, թե արդյո՞ք լրջորեն է որոշել աշխարհը թողնել:
- Եթե երեք ոսկեդրամ ունենայիր, աղքատներին կտայի՞ր:
- Ողջ սրտով, Հա՛յր:
- Իսկ երեք արծաթե դրա՞մ:
- Սիրով:
- Իսկ եթե երեք պղնձե դրամ ունենայի՞ր:
- Չէի տա:
- Ինչո՞ւ,- զարմացած բացականչեց ծերը:
- Որովհետև իսկապես երեք պղնձե դրամ ունեմ այժմ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի