Երիտասարդ հոգևորականին ուղարկեցին մի գյուղում ծառայելու, նախապես զգուշացնելով, որ այնտեղ ոչ-ոք եկեղեցի չի գնում:
Տեղ հասնելուն պես, հոգևորականը մի հայտարարություն գրեց ու կախեց գյուղի ակումբի մոտ. «Վաղն առավոտյան տեղի կունենա եկեղեցու հուղարկավորությունը: Բոլորին հրավիրում եմ»: Մարդիկ զարմանքից ու հետաքրքրասիրությունից մղված գնացին: Ծաղիկներով զարդարված մի դագաղ էր դրված ու հոգևորականը բոլորին հրավիրեց մոտենալ և ինչպես հարկն է հրաժեշտ տալ «հանգուցյալին»:
Մարդիկ հետաքրքրությամբ մոտենում էին դագաղին, կռանում դրա վրա ու… սարսափած բղավում:
Դագաղում դրված հայելու մեջ յուրաքանչյուրն իրեն էր տեսնում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի