25 Նոյեմբեր, Բշ
Մի անգամ, մի գիտնական գնաց համաժողովի՝ իր գիտական աշխատությունը ներկայացնելու: Այնտեղ թեժ բանավեճերի բազմաթիվ սիրահարներ էին հավաքվել: Նա դեռ նոր էր ամբիոն բարձրացել և բաց արել բերանը, երբ դահլիճից բացականչություններ լսվեցին.
- Ճիշտ չէ: Սխալ է:
Զեկուցողը շտապեց փակել բերանը և նորից բացականչություններ լսվեցին.
- Դա էլ ճիշտ չէ:
Նա այլևս չդիմացավ ու բացականչեց.
- Ախր ես դեռ ոչինչ չեմ ասել:
- Այ դա ճիշտ է,- լսեց դահլիճից:
«Մի՛ տվեք սրբությունը շներին. և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն և դառնալով ձեզ չպատառոտեն» (Մտթ. 7:6)։
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի