Երբ չի ստացվում

Վհատված աշակերտը հարցնում է վանահորը.

- Ինչքան կամենում եմ մոտենալ կատարյալին, ձախողվում եմ, անկում եմ ապրում և սխալվում:

Վանահայրը պատասխանում է.

- Նայիր մանանեխի հատիկին. այն մեծ քայլերով չէ, որ աճում է, այլ աստիճանաբար և քայլ առ քայլ: Եթե մանանեխի փոքրիկ հատիկը ընկներ հսկա ծառերի մեջ և նրանց մեծությունից վհատվեր, երբեք էլ աստիճանաբար, աննկատ չէր աճի ու դառնար շատ ավելի հսկա ու ապշեցուցիչ մի ծառ: Երբ չի ստացվում հասնել նպատակիդ, նայիր շուրջդ և կտեսնես, թե հենց այդ պահին ինչքան շատ բան ունես անելու, որպեսզի մոտենաս կատարյալին: Մշտապես կատարիր նույնիսկ ամենափոքր քայլը, որը տվյալ պահին ընձեռված է և ստացվում է, որովհետև այդ փոքր քայլն է, որ քեզ մոտեցնում է սպասված նպատակին:

 

Հովհաննես Մանուկյան

02.01.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․