23 Դեկտեմբեր, Բշ
Նոյեմբերի 16-ին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից լսարանում, Տեր Զգոն քհն. Աբրահամյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ Զորավոր երիտասարդաց միության առաջին հոգևոր թեստ-մրցույթը: Միության անդամները մեծ ոգևորությամբ մասնակցեցին մրցույթին: Այն վարում էր միության ատենապետ` Հրաչյա Բեգլարյանը: Նրանց առջև դրվեց 20 հարց, որոնք կապված էին հայրաբանության, եկեղեցական տոների, Եկեղեցու պատմության և Աստվածաշնչի հետ: Ամփոփման արդյունքում, առավել շատ միավորներ հավաքելով, հաղթող ճանաչվեց միության անդամ Արտաշես Աբրահամյանը: Մրցույթի ավարտին միության անդամները և միության հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քհն. Աբրահամյանը շնորհավորեցին Արտաշեսին հաղթանակի կապակցությամբ, և Տեր Հայրը հավելեց նաև, որ մրցույթի նպատակը ոչ թե մրցակցության մթնոլորտ ստեղծելն է, այլ՝ գիտելիքների բազմապատկումը: Մրցույթն ավարտվեց տերունական աղոթքով:
Հրաչյա Բեգլարյան