Աստծո հրեշտակը լեռներում մոլորված երկու հոգու դուրս է հանում և առաջնորդում դեպի բնակավայր: Մարդկանցից մեկը մյուսին ասում է.
- Ինչո՞ւ է հրեշտակը ճանապարհն այսքան երկարացնում, երբ կարող էինք լեռան վրայով անցնել և մինչ մայրամուտ արագ տեղ հասնել, սակայն երկար-բարակ շրջանցնում ենք լեռը և մի քանի օրից ենք տեղ հասնելու:
Հրեշտակը լսում է և պատասխանում.
- Շուտով ձնահոսք է լինելու, և եթե լեռան վրա բարձանաք ու կարճ ուղին ընտրեք, փորձանքի կենթարկվեք: Այս երկար ճանապարհն է միակ ապահով և անվտանգ ուղին:
Երբեմն նպատակին հասնելու համար Աստված մեզ երկարատև ուղին է ցույց տալիս, քանի որ մեր հոգու և մարմնի համար դա է միակ անվտանգ և ապահով ճանապարհը լինում...
Հովհաննես Մանուկյան