25 Նոյեմբեր, Բշ
Թագավորը երկու որդի ուներ: Նրանք տարբեր բնավորությունների տեր էին, սակայն թագավորը երկուսին էլ սիրում էր:
Ժամանակի ընթացքում ավագ որդին որսորդությամբ տարվեց, իսկ կրտսերը՝ մոլախաղերով: Նրանց հետաքրքրությունները շուտով կրքի վերածվեցին: Ավագ որդին սկսեց անտեսել թագավորի կողմից իրեն հանձնարարված երկրի կառավարման պարտականությունները, իսկ կրտսերը տանուլ էր տալիս հոր փողերը:
Թագավորը բարկացավ ու նախարարներին հրամայեց ավագ որդուն թույլ չտալ որսի դուրս գալ, իսկ կրտեսին գումար չտալ խաղալու համար: Ավագ որդին շատ վիրավորվեց հորից ու դադարեց նրա հետ խոսել: Իսկ կրտսերը զղջաց ու իր արարքներից ամաչելով՝ ծնկի էր գալիս հոր առաջ ամեն անգամ, երբ տեսնում էր ու ներողություն էր խնդրում:
Հայրը ներեց որդուն՝ նրա զղջումից ազդվելով և խոսք վերցրեց նրանից, որ այլևս չի տրվելու հիմար սովորություններին: Իսկ ավագ որդուն, ով շարունակում էր հպարտորեն լռել ու չէր մոռանում վիրավորանքը, հայրն այլ երկիր ուղարկեց՝ որպես դեսպան և ասաց. «Ոխ չպահողին ես էլ չեմ նեղացնի: Իսկ վիրավորանքը պահողն իր պատիժն է պահում»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի