Գնահատի՛ր ժամանակդ

Մի մարդ միլիոնների հասնող կարողություն կուտակեց: Նա որոշեց, որ վերջապես մեկ տարի կհանգստանա աշխատանքից ու շքեղության մեջ կվայելի իր հանգիստը: Բայց չէր հասցրել այս որոշումն ընդունել, երբ մահվան հրեշտակը նրա մոտ եկավ: Արհեստավարժ վաճառական լինելով՝ որոշեց ամեն կերպ համոզել գոնե մի քիչ ժամանակ վաճառել իրեն.

- Ինձ երեք օրվա կյանք տուր, և կարող ես ունեցվածքիս մեկ երրորդը վերցնել:

Հրեշտակը չհամաձայնեց:

- Այդ դեպքում երկու… ո՛չ… երեք միլիոն վերցրու և ընդամենը մեկ օր տուր ինձ, որպեսզի կարողանամ երկրի գեղեցկությամբ հիանալ և այցելել ընտանիքիս, որին մշտական զբաղվածությանս պատճառով վաղուց չեմ տեսել:

Բայց հրեշտակն անդրդվելի էր: Այդժամ մարդը խնդրեց, որ իրեն մի քանի րոպե տա որդուն հրաժեշտի նամակ գրելու համար: Այդ ցանկանությունը բավարարվեց:

«Գնահատի՛ր ժամանակդ,- գրեց նա,- որովհետև աշխարհի ոչ մի գումար ի զորու չէ գնել այն»:

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

22.11.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․