Հաղորդությունը

Շատ կրթված մի պարոն ցանկացավ այն վանքում Սուրբ Հաղորդություն ստանալ, որտեղ հայտնի ծեր Հակոբ Էվբեացին էր ճգնում: Հայր Հակոբն, իր հոգևոր աչքերով, այդ մարդու հոգին տեսնելով՝ հասկացավ, որ նա չպետք է Հաղորդություն ստանա, քանի որ նրա հոգին ծանրացել էր բազմաթիվ մեղքերից: Հաղորդություն ստանալու նախորդ օրը, երեկոյան, ծերը երկար զրուցեց այդ մարդու հետ՝ փորձելով խելքի բերել նրան ու նրա սիրտն դեպի ապաշխարություն ուղղել: Սակայն նրա բոլոր ջանքերը զուր անցան:

Ծերն անքուն գիշեր անցկացրեց՝ մտածելով, թե ինչպես վարվի այդ պարոնի հետ: Մի կողմից չէր կարելի նրան Սուրբ Հաղորդություն տալ այն մեղքերի պատճառով, որոնց համար չէր զղջացել ու ապաշխարել: Մյուս կողմից, եթե չտային, այդ անխոհեմ քրիստոնյան դա որպես անձնական վիրավորանք կընդուներ ու միգուցե հեռանար Եկեղեցուց:

Երկար մտածելուց ու աղոթելուց հետո ծերը որոշեց Աստծո կամքին ապավինել:

Առավոտյան Պատարագի ժամանակ պարոնը մոտեցավ ու իբրև թե Հաղորդություն ստացավ: Այդ պահին այդտեղ ներկա եղող մի բարեպաշտ հավատացյալի բացահայտում եղավ: Նա հանկարծ տեսավ, թե ինչպես մի անսովոր շողարձակում ելավ Սուրբ Մարմինն ու Արյունը պահող հոգևարականի ձեռքից ու ոսկե շողով ձգվեց ետ՝ դեպի սկիհը: Դա Սուրբ Հաղորդության մասնիկն էր: Աստծո կամոք այն հեռացավ անարժանորեն հաղորդվողի շուրթերից, որպեսզի որպես դատապարտություն չհանդիսանա նրա համար:

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

20.10.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․