Հաղթահարելու ուղի

Անտառի արահետներով շրջելիս աշակերտը ծեր վարդապետին հարցնում է, թե ի՞նչպես հաղթահարել խոչընդոտները: Վարդապետը պատասխանում է.

- Պարզապես նայիր, թե այս արահետում մրջյուններն ինչպես են գործում: Երբ հանդիպում են խոչընդոտի և պարտվում՝ չեն դադարում գործել, երբ հաղթում են, կրկին չեն դադարում գործել: Նրանք շարժման մեջ են անկախ որևէ դժվարությունից: Այդպես էլ մեր կյանքում խոչընդոտն իսկության մեջ հաղթահարում են նրանք, ովքեր ոչ թե կենտրոնանում են հաջողության կամ ձախողման, նպատակների և երազանքների վրա, այլ անկախ որևէ հանգամանքից՝ մշապես շարժվում են դեպի Երկնավոր Հայրը: Երբ ընկնում ես հոգևոր պատերազմում, ապաշխարության միջոցով մշտապես կանգնիր և շարունակիր Քրիստոսին մոտենալ, այլ ոչ թե կենտրոնացիր, թե նորից ձախողվեցի, կամ հաջողություն ձեռք բերեցի: Այդժամ կլինես խոնարհ և անկոտրում ոգի ունեցող ուժեղ ռազմիկի նման, ում հաղթարշավը պարզապես կանգնեցնել չի լինի...

 

Հովհաննես Մանուկյան

01.06.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․