Համոզմունքների տարբերությունը

Մի անգամ աթեիստը հավատացյալին հարցրեց.

- Իսկ ի՞նչ կպատահի, եթե մահվանից հետո պարզեք, որ դրախտը, որի մասին քարոզում եք, գոյություն չունի:

- Իսկ ի՞նչ կպատահի, եթե երկրային կյանքի ավարտին պարզեք, որ հավիտենական դժոխքը, որը դուք՝ աթեիստներդ ժխտում եք, գոյություն ունի,- ի պատասխան հարցրեց հավատացյալը:

- Հուսամ, որ նման բան երբեք չի լինի,- պատասխանեց աթեիստը:

- Հուսա՞ք,- հարցրեց հավատացյալը:- Ահա, հենց դրանում է իմ ու Ձեր համոզմունքների միջև եղած տարբերությունը: Դուք ապրում եք երերուն հույսերով, իսկ ես ապրում եմ հավատով առ այն, որ եթե կա արարած, նշանակում է կա նաև Արարիչ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

14.06.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․