Հանդարտության մասին

Ոմն եղբայր հայր Սարմատային ասաց. «Իմ խորհուրդներն ինձ ասում են` դո՛ւրս ել»: Ծերը նրան ասաց. «Մի՛ լսիր նրանց, մի՛ հնա­զանդվիր, այլ նրանց ասա` նախապես լսեցի ձեզ և եկա այստեղ, սա­կայն այժմյան ձեր խորհուրդը չեմ լսի: Դարձյալ ասաց նրան. «Շա­տերը կան, որ ապրում են անապատում, սակայն աշխարհիկ գործեր են կատարում և կորստյան են մատնում իրենց հոգիները, որովհետև կարելի է բազմության մեջ լինել, սակայն մտքով հանդարտվել անա­պատում միայն, կարելի է նաև անապատում լինել, սակայն մտքով լինել ամբոխի հետ և միշտ խռովք ապրել»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

29.12.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․