23 Նոյեմբեր, Շբ
Ծերն ասաց. «Ինչպես մեկը, որ մեռնում է քաղաքում, ո՛չ ձայնում է և ո՛չ խոսում, այլ սոսկ մեռած է, և նրա դին դնում են քաղաքից դուրս՝ գերեզմանում, այնպես էլ մենակյացը, երբ հագնում է սուրբ սքեմը, պարտավոր է թողնել տուն, քաղաք և ազգականներ, և չտրվել ո՛չ կենցաղային հոգսերի և ո՛չ էլ դրանց համար գործադրվող ջանքերի, ո՛չ խռովության և ո՛չ էլ ապականացու աշխարհի ունայն անցուդարձին: Իսկ եթե կրոնավորը չի ելնում քաղաքից կամ գյուղից, նման է տանը հոտած մեռելի, որի հոտը ով առնի, հապճեպ կփախչի նրանից»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016