Սկիտեում հայր Մովսեսն ասաց հայր Մակարիոսին. «Կամենում եմ հանդարտության մեջ մնալ, հա՛յր, սակայն եղբայրներս ինձ թույլ չեն տալիս»: Մակարիոսը նրան ասաց. «Դու թույլ բնավորություն ու նես, որ չես կարողանում հեռանալ նրանցից: Բայց եթե ուզում ես փրկվել, գնա՛ անապատի խորքը և ապրի՛ր այնտեղ՝ վեմի մեջ»: Եվ նա այդպես անելով` հանդարտվեց:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016