Հանդարտության մասին

Հարցրեց աբբա Մակարիոսն աբբա Արսենիոսին. «Արսենիո՛ս, ինչո՞ւ ես փախչում մեզանից»: Ծերը նրան ասաց. «Աստված գիտե, որ սիրում եմ ձեզ, սակայն չեմ կարող միաժամանակ և՛ Աստծո հետ լինել, և՛ մարդկանց: Այնտեղ` վերևում, հազարավորներն ու բյուրավորները մեկ կամք ունեն, բայց մարդիկ բազմադիմի կամքեր ստացան, ուստի չեմ կարող Աստծուց հեռանալ և լինել մարդկանց  հետ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

19.06.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․