25 Նոյեմբեր, Բշ
Մի անգամ հիվանդությունը խղճաց մարդկանց և դադարեց նրանց տանջել: Մարդկանց կյանքը լավացավ՝ հեշտ, ազատ ու ընդարձակ դարձավ: Նրանց ուրախությունից հիվանդությունն ինքն էլ առողջացավ:
Միայն թե, որոշ ժամանակ անց, հիվանդությունը տեսավ, որ ինչ-որ բան այն չէ մարդկանց մոտ: Նրանց, ում հիվանդությունը խոնարհեցրել էր իր միջոցով, մեծամտացել էին: Ում պահպանել էր դժբախտությունից ու վտանգավոր զբաղմունքներից՝ կարծես թե հորձանուտի մեջ էին նետվել: Իսկ նրանք, ովքեր ժամանակավոր տառապանքի միջոցով իրենց գործած մեղքերն էին քավում, այժմ, կյանքից հետո կարող էին հավիտենական հիվանդությունների արժանանալ: Եվ հիվանդությունն այնպես վշտացավ, իր անմիտ բարության պատճառով, գործածի համար, որ կրկին հիվանդացավ: Իսկ նրա ետևից՝ նաև մարդիկ: Եվ փա՜ռք Աստծո:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի