23 Նոյեմբեր, Շբ
Միաբաններից երկու համախոհ եղբայրների մասին ասում էին, թե նրանցից մեկը կրոնավոր էր և անինչ, մյուսը հնազանդ էր և խոնարհ: Սրանք քննում էին միմյանց, թե որի՛ գործն է ավելի մեծ: Եվ եկան գետի եզերքը, իսկ այնտեղ բազում կոկորդիլոսներ կային, և հնազանդը մտավ նրանց մեջ, և կոկորդիլոսները երկրպագեցին նրան: Եվ նա կրոնավորին ասաց. «Դու էլ ե՛կ այստեղ»: Իսկ սա ասաց. «Թողությո՛ւն տուր ինձ, եղբա՛յր, քանզի քո չափ հաստատված չեմ հավատքի մեջ»: Եվ երբ վերադարձան միաբանություն, ձայն եկավ նրանց հորը, որ ասում էր. «Ով հնազանդություն ունի` վեր է բոլոր երկրավորներից»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016