Գրքեր

Հոգեհանգիստ

Մենք հավատում ենք մարդկային հոգու անմահությանը և սրբերի մասունքների կենարար զորությանը, ինչպես որ նշված է Աստվածաշնչում Եղիսե մարգարեի մասունքների վերաբերյալ (Դ Թագ. 13.21)։ Քրիստոնեական գրողներից մեկն ասում է, որ հոգու անմահության և մարդկային աճյունի խորհրդավորության նկատմամբ պատկառանքն ունի մի շատ զորավոր բարոյական ապացույց. դա մարդկանց ունեցած հարգանքն է գերեզմանների հանդեպ։ Օրինակ` անասունը չի մտահոգվում իր աճյունով։ Ի՞նչ նշանակություն ունեն նրա համար իր ոսկորները։ Իսկ փոշու մի քանի հատիկ, եթե միայն անկենդան ոսկորներ են, արժանի՞ են արդյոք մեր պատվին ու մեծարանքին. իհարկե, ոչ։ Մենք բոլորս գերեզմանատուն ենք գնում և մեր նախնիների աճյունները հարգում ենք ոչ թե նրա համար, որ գիտենք, թե հողի տակ դրանք վերածվել են ոսկորների անկենդան կույտի, այլ նրա համար, որ ներքին մի ձայն մեզ ասում է, թե ամեն ինչ ջնջված-վերջացած չէ նրանց մեջ։ Եվ այդ զգացումն է, որ նվիրագործում է հոգեհանգստյան արարողությունը բոլոր եկեղեցիներում։

 

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

25.07.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․