Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Երանելի Պաքմեոսը պատմեց մեզ սուրբ Մակարիոսի և սուրբ Մարկոսի մասին, թե նստում էին գավթում և խոսում էին Աստծո հետ: Ահա մի օր գավթի դուռը բախեց մի էգ առյուծ, որ վաղուց ի վեր մի կույր կորյուն ուներ և գցելով նրան դռների առջև՝ գնաց իր տեղը: Իսկ երանելի Մարկոսը, վերցնելով կորյունին իր գիրկը, տարավ ներս` Մակարիոսի մոտ: Աղոթք անելով՝ ձեռքերը դրին նրա վրա, և աչքերը բուժված՝ հանեց դուրս և տվեց առյուծին: Վեց օր անց առյուծը բերեց վայրի ցուլի կաշի, որ հափշտակել էր որսորդներից: Եվ Մարկոսը տվեց այն Մակարին, իսկ Մակարը տվեց սուրբ Աթանաս եպիսկոպոսին, իսկ նա` Ալեքսանդրի մորը` Մելիտինեին: Այս Մարկոսը մինչև մահ չտե­սավ իր մարմինը»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

01.02.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․